Ալոեն մաշկի համար կարելի է օգտագործել դիմակների, լոսյոնների, թուրմերի տեսքով Առանձնացրել ենք հաճախորդներին ամենաշատը հուզող խնդիրների դեմ մի քանի միջոց
Երիտասարդացնող դիմակ
2 ճ/գ ալոեի քերած տերևներով շիլային խառնել, նույնքան կաթ և 1 հում ձվի դեղնուց: Խառնեք բաղադրիչները և քսեք դեմքին, թող մնա 20 րոպե:Այնուհետև լավ լվացվեք գոլ ջրով:
Պզուկների դեմ միջոց
Անհրաժեշտ է 1 թ/գ ալոեի հյութ, 1 թ/գ թթվասեր և կես ձվի դեղնուց: Խառնեք և քսեք դեմքին, սպասել, մինչև վրայի շերտը չորանա և քսել հաջորդ շերտը: Թողեք մնա 30 րոպե:
Լվացվելու լոսյոն
Վերցրեք կես բաժակ եռացած զով ջուր, ավելացրեք 1 թ/գ գլիցերին, 2 թ/գ ալոեի հյութ և 1 թ/գ կիտրոնի հյութ: Թափահարեք և բամբակով սրբեք դեմքը: